Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հորդանանն «Օսկարի» մրցանակաբաշխությանը ներկայացնելու համար Արցախի մասին վավերագրական ֆիլմ է ընտրել  

17:58, 26 սեպտեմբերի

Հորդանանն «Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխությանը «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում ներկայացնելու համար ընտրել է Հորդանանի հայ ռեժիսոր Սարին Հայրապետյանի «Իմ քաղցր հող» (My Sweet Land) վավերագրական ֆիլմը:

Վավերագրական ֆիլմը պատմում է 11-ամյա Վրեժի մասին, ով երազում է ատամնաբույժ դառնալ Արցախի իր գյուղում, որը դաժան պատերազմի մեջ է։ Երբ նորից սկսվում է կոնֆլիկտը, Վրեժն ու իր ընտանիքը փախչում են՝  վերադառնալու իրենց ավերված հայրենիք այն բանից հետո, երբ իրենց ժողովուրդը պարտվում է պատերազմում։ Մինչ Վրեժը բախվում է դաժան նոր իրականությանը և պատրաստվում է ապագա մարտերին, նա պայքարում է իր հույսերի և տրավմայի ծանրության դեմ:

Ֆիլմը նյույորքահայ ռեժիսոր Հայրապետյանի դեբյուտն է և հաջորդում է HBO-ի համար նրա 40 րոպեանոց «We Are Not Done Yet» վավերագրականին, որն արժանացել է մի քանի մրցանակների:

My Sweet Land-ի պրեմիերան տեղի է ունեցել այս տարվա սկզբին Sheffield DocFest-ում և այն ժամանակվանից ցուցադրվել է մի քանի փառատոներում, ներառյալ հուլիսին Ամմանի միջազգային կինոփառատոնում, որտեղ այն արժանացել է ժյուրիի մրցանակին լավագույն վավերագրական ֆիլմի համար և FIPRESCI մրցանակին լավագույն լիամետրաժ արաբական վավերագրական ֆիլմի համար:

 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search